Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ո՞ւր էիք դուք, երբ ադրբեջանցի դահիճները Ջուղայի պատմական գերեզմանոցը վերածեցին զորանոցի. Ն. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ում բարձրացրել է համաշխարհային մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման հարցը:

Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Խոսել եմ Ջուղայի հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացման մասին, քանզի հողին հավասարեցնելով Ջուղայի բացառիկ խաչքարերը, 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական մշակութային այլ կոթողներ ևս, Ադրբեջանի նպատակը մեկն է եղել՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետև, իրենց բնորոշ ցինիզմով, փորձել սրբագրել պատմությունը։ Եվ, ավանդույթի համաձայն, իմ ելույթից հետո, ադրբեջանցիները սկսեցին պատմությունը պղծելու և աղավաղելու իրենց հրոսակների շքերթը։

Այն, ինչ արել և շարունակում է անել ԴԱԻՇ-ը իր վերահսկողության տակ գտնված տարածքներում՝ թալանելով, ոչնչացնելով և վաճառելով մշակութային ժառանգությունը, միջազգային ահաբեկչության եկամտի երրորդ աղբյուրն է՝ զենքի և թմրանյութերի ապօրինի վաճառքից հետո:
Այդուհանդերձ, ես կրկին այս ամբիոնից ուզում եմ ուղղել հարց, որի պատասխանը այդպես էլ չի տրվել։

Ո՞ւր էիք դուք և ո՞ւր էր միջազգային հանրությունը, երբ ԴԱԻՇ-ից ոչ պակաս վանդալները 1998 թվականից հետևողականորեն սկսեցին իրագործել Նախիջևանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերեզմանոցի ոչնչացումը։
2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էր՝ ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրին հողին և վերածեցին ռազմական բազայի։ 

Յոթը տարի շարունակ ադրբեջանական վանդալները ոչ միայն հողին հավասարեցրին Ջուղայի պատմական գերեզմանոցի բացառիկ խաչքարերը, այլև ոչնչացրին 9-ից 12-րդ դարերի Ամենափրկիչ վանքը, Պոմբլոզի ժամը, սուրբ Աստվածածին եկեղեցին և մշակութային այլ կոթողներ։ Ադրբեջանի նպատակը մեկն էր՝ իսպառ վերացնել հայկական հետքը, այնուհետև, իրենց բնորոշ ցինիզմով, վերասրբագրել պատմությունը։

Ուզում եմ հիշեցնել, որ դեռ 2007 թվականին պետք է տեղի ունենար ԵԽԽՎ դիտորդական առաքելության այցը Նախիջևան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի շանտաժի պատճառով այցը տապալվեց։ Թե՛ մեր Վեհաժողովը, և թե՛ Եվրոպական խորհրդարանը, բացի վանդալիզմի այդ աննախադեպ փաստն արձանագրելուց, որևէ գործուն և կոնկրետ քայլ այդպես էլ չարեցին, որպեսզի երբևէ այլևս նման վայրագություններ տեղի չունենան և քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ չոչնչացվի մի ողջ ժողովրդի մշակութային ժառանգություն։ 

Միջազգային հանրության դեկլարատիվ հայտարարությունների և լռության պատճառով ոչնչացվեց մարդկության ամենահիասքանչ կոթողներից մեկը՝ Ջուղայի խաչքարերը։ Հիմա այդ տարածքում ադրբեջանական հրոսակների հրաձգարանն է։ Այս պահին, երբ մենք քննարկում ենք այս զեկույցը, ամեն րոպե աշխարհի այս կամ այն կետում մշակութային եղեռն է տեղի ունենում։

Ես չեմ ուզում, որ վաղը մենք կրկին հավաքվենք ու, ինչպես Ջուղայի դեպքում եղավ, ասենք, որ մենք, ցավոք, կրկին ուշացանք»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus