Բելլա Հադիդի փայլուն տեսքը՝ BVLGARI-ի կազմակերպած խնջույքին (լուսանկարներ)
Իտալական հեղինակավոր BVLGARI ոսկերչական բրենդը Հռոմում կազմակերպել է աստղային խնջույք, որին ներկա է եղել ընկերության ամենագեղեցիկ գովազդային դեմքերից մեկը՝ մոդել Բելլա Հադիդը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 21-ամյա մոդելը հատուկ այս առիթի համար կրել է ոսկեգույն զգեստ, որը հրաշալիորեն ընդգծել է նրա բարեկազմությունը:
Աղբյուրը նկատում է, որ «պոդիումի թագուհու» բնատուր գեղեցկությունն առավել ընդգծել են BVLGARI-ի զարդերը՝ ադամանդյա մանյակն ու ականջօղերը:
Հայտնի է, որ միջոցառմանը Հադիդից զատ ներկա են եղել մոդել Լիլի Օլդրիջն ու մի շարք այլ հայտնի կանայք: