ԱԱ-2018-ի խմբային փուլի խաղերին ավելի քան 2 մլն մարդ է այցելել
Ռուսաստանում ավարտվել է աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլը և հայտնի են դարձել Մունդիալի փլեյ-օֆի բոլոր մասնակիցները:
Երկրպագուների ընդհանուր թիվը, որոնք այցելել են մարզադաշտեր խմբային փուլի հանդիպումները դիտելու` 2, 178 894 մարդ է կազմել;
ԱԱ-2018-ի խմբային փուլում, հիշեցնենք, հունիսի 14-ից 28-ը Ռուսաստանի 11 քաղաքների 12 ստադիոններում 48 հանդիպում է անցկացվել:
ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի հանդիպումները կկայանա հունիսի 30-ից հուլիսի 3-ը Ռուսաստանի 7 քաղաքների 8 ստադիոններում:
Մրցաշարը կավարտվի եզրափակիչ խաղով, որը կկայանա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում: