Ինդոնեզիայում հրաբխային մոխրի արտանետման պատճառով փակվել է Բալիի միջազգային օդանավակայանը (լուսանկարներ, տեսանյութեր)
Հարյուրավոր չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել ինդոնեզական Բալի կղզում Ագունգ հրաբխի ակտիվացման պատճառով, հայտնում է abc.net.au-ը:
Նգուրահ-Ռայ միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակ է Ագունգից հրաբխային մոխրի արտանետման պատճառով:
Ինդոնեզիայի՝ աղետների հարցով ազգային գործակալությունը հայտնել է, որ մոտ 450 չվերթ է չեղարկվել դեպի կղզի: Դեպի Բալի իրենց թռիչքները չեղարկել են AirAsia, Jetstar և Virgin Australia ավիաընկերությունները:
Օդանավակայանը փակ կլինի հունիսի 29-ին՝ տեղի ժամանակով 03:00-ից մինչ առնվազն 19:00-ը:
Հաղորդվում է, որ Ագունգը մոխիր է արտանետել ավելի քան 7.01 կիլոմետր բարձրության վրա:
Mount Agung has awoken! pic.twitter.com/vGkx0V2c8r
— RoxanneTaylor (@Roxanne_Taylor) June 28, 2018