ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում Արամ Մանուկյանի արձանի տեղադրման թույլտվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը համարում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը Երևանի կերպարը յուրահատուկ դարձնող ամենասիրված կառույցներից մեկն է և կիսում է հասարակության ու մասնագետների մտահոգությունը՝ կայարանի պատմագեղարվեստական կերպարը փոխելու հարցում: Նախարարությունը գտնում է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող …