Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ժամանակ». Արմեն Սարգսյանը սկսում է մենա՞կ, թե՞ դեռ շարունակում է Փաշինյանի հետ

«Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաս­տատել է տեղեկությունը, թե Մի­ացյալ Նահանգներ նրա այցի ընթացքում հնարավոր է հան­դիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քաղաքա­վարական հանդիպում, ինչպես նշել է աշխատակազմը: Արմեն Սարգսյանն արտերկրյա շրջա­գայության է մեկնել արդեն մի քանի օր՝ Միացյալ Թագավորու­թյուն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ:


Ընդ որում՝ նրա այցը Հայաստանում արժանացավ վարչա­պետի խոսնակի հետաքրքիր մեկնաբանության՝ ի պատաս­խան «Արմենպրես»-ի հարցի: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանի խոսնակն ազդարարեց, որ, ըստ Սահմանադրության, նախագա­հը արտերկրյա այց կարող է կա­տարել միայն վարչապետի հա­մաձայնությամբ կամ հանձնա­րարությամբ, և Արմեն Սարգսյանի այցը պետք է դիտարկել այդ շրջանակում, Սահմանադ­րության այդ պահանջի շրջա­նակում:


Իսկ մինչ այդ հայկական մա­մուլում հրապարակումներ են եղել, որ Արմեն Սարգսյանն ինք­նուրույն խաղ է սկսել և հատկա­պես արտաքին քաղաքականու­թյան ուղղությամբ: Այդպիսով, ո՞ր տրամաբանության շրջա­նակում է տեղավորվելու Մայք Պոմպեոյի հետ Սարգսյանի հանդիպումը Նահանգներում՝ իր խաղը սկսելո՞ւ, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնու­թյան ու նրա հավանությամբ: Իսկ գուցե երկուսը միասին: Ավելի հավանական է հենց այդ տարբերակը, երբ Արմեն Սարգսյանն առայժմ դուրս չի գալիս սահմանադրական իր իրավա­սությունների շրջանակից և չի շրջանցում վարչապետին դե յու­րե, սակայն դրանք փորձում է հնարավորինս ծառայեցնել վարչապետի քաղաքական իրավասությունների շրջանակը նեղացնելու և նրան դե ֆակտո շրջանցելու համար:


Ընդ որում՝ այստեղ, իհարկե, կարող ենք գործ ունենալ նաև երկշերտ իրողության հետ: Մի կողմից, իհարկե, նախագահ- վարչապետ շահերի բախման, որ բխում է ընդհանրապես իշ­խանության բնույթից և նորու­թյուն լինել չի կարող ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրա­պես որևէ պետության դեպ­քում, առավել ևս խորհրդարանական բազմակենտրոն կառա­վարման մոդելի պարագայում, թեև իշխանություն երևույթն այդ խնդիրը պարունակում է անկախ կառավարման մոդելից՝ ժողովրդավարություն, ավտորիտարիզմ և ամբողջատիրու­թյուն: Ավելին՝ այստեղ է նաև ժողովրդավարության, այսպես ասած, առավելությունն ու անհ­րաժեշտությունը, որպեսզի հնարավորինս ստեղծվեն հա­կակշիռներ ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներիշխանական շահերի բախումն ու տարակար­ծությունները արտահայտելու, կուլիսային ինտրիգների դաշ­տից հնարավորինս դուրս բերե­լու և հանրային դաշտում պա­հելու համար, պետական կա­ռավարման համակարգը թագավորական պալատի չվերա­ծելու համար:


Մյուս կողմից, եթե դուրս գանք ինտրիգների դաշտից, որքան էլ դրանք սնուցվեն նաև իշխա­նություն երևույթի «բնական աղբյուրից», այստեղ խնդիրը նաև պետական քաղաքակա­նությունն ու արտաքին քաղա­քական կենսունակությունն է, հատկապես Հայաստանի հա­մար և առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական միջա­վայրի անվտանգային բարձր ռիսկերով, որոնք մեր դեպքում արտահայտվում են արցախյան խնդրում, Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով, և դրանում ներգ­րավված ուժային կենտրոննե­րի, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ աշխատանքը հույժ կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus