Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կպատասխանի ժողովրդի հարցերին:
Սա արդեն ավանդական միջոցառում է, և ավելի քան 1 միլիոն հարց է գրանցվել մինչև այսօր առավոտ:
«Զրույց Պուտինի հետ» հարցուպատասխան մարաթոնը սկսվելու է Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին, հեռարձակվելու է ռուսաստանյան 4 պետական հեռուստաալիքով և 3 ռադիոկայանով:
Հարցերի գրանցումը սկսվել է մայիսի 27-ից՝ հեռախոսով, ինտերնետով, և ծրագրի ընթացքում նույնպես ուղիղ գիծը բաց է լինելու: Հարցերը ոչ միայն Ռուսաստանից են, այլև արտերկրից: