Ռամի Աբասը` «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի կիսապաշտպան Մուհամեդ Սալահի գործակալը, մեկնաբանել է այն շշուկները, թե «Բարսելոնան» հետաքրքրված է իր հաճախորդի ծառայություններով:
Ավելի վաղ «AS» պարբերականը հայտնել էր, որ կատալոնական ակումբը կարող է ձեռք բերել եգիպտացուն, եթե չկարողանա համաձայնության գալ «Աթլետիկոյի» հետ Անտուան Գրիզմանի տեղափոխության շուրջ:
«Նման բան երբեք չի եղել: AS, ձեզ ավելի վստահելի աղբյուրներ են պետք»,- գրել է Աբասը «Թվիթերի» իր էջում:
Հիշեցնենք` անգլիական Պրեմիեր-լիգայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա Սալահը 36 հանդիպման է մասնակցել և դարձել է 32 գոլի հեղինակ` Անգլիայի առաջնության ռեկորդ սահմանելով: