ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նախկին քարտուղար Աղվան Վարդանյանին, ով վայր էր դրել իր մանդատը, փոխարինելու եկավ Սպարտակ Սեյրանյանը:
Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է կառավարության նոր ծրագիրը, հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
«ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված ու լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվում է Սպարտակ Սեյրանյանին»,- նշեց Բաբլոյանը:
Կանոնակարգ օրենքի համաձայն Սպարտակ Սեյրանյանը երդում տվեց՝ հանուն համազգային նպատակների իրականացման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները: