Չեմպիոնների լիգայի թվիթերյան պաշտոնական էջը հրապարակել է ամենաարագավազ ֆուտբոլիստների ցուցակը:
Առաջատարը «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն է, նրա մաքսիմալ արագությունը այս մրցաշրջանում կազմել է 33.8 կմ/ժ:
Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդն է, ով զարգացրել է 33.5 կմ/ժ արագություն:
Երրորդ հորիզոնականը կիսում են անգլիական մեկ այլ թիմի՝ «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերն ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման դեմբելեն՝ 33.3 կմ/ժ:
Չորրորդ տեղում, որքան էլ, որ զարմանալի է «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասն է 33.1 կմ/ժ արագությամբ: