ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 25-ին ընդունել է արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներին՝ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանին, ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանին և իր տիկին Սուսաննա Նահապետյանին, ՀՅԴ Բուենոս Այրեսի կենտրոնական կոմիտեի ղեկավար Ջանիկ Քեչյանին, ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի անդամներ Էդուարդո Կոստանյանին և Էդուարդո Թորոսյանին, Ռոսարիոյի ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի ներկայացուցիչ Ֆլորենսիա Դեմիրճեանին, «Արմենիա» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գևորգ Գազանճեանին, «Սարդարապատ» թերթի գլխավոր խմբագիր Դիանա Տեր-Կարապետյանին, ՀԲԸՄ անդամ Խուան Կարլոս Մուրադյանին: