Добавить новость

10 самых летних советских фильмов

Премьер Венгрии Орбан улетел из Москвы до начала грозы

РЕН ТВ: Визит Орбана в Москву вызвал истерику на Западе

Около 400 семей хотят участвовать в Параде семей в Чите

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Այս ճանապարհով մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն անձամբ ինձ համար ընդունելի չէ. Լ. Մակունցը՝ Օպերայի թատրոնում սրճարան կառուցելու մասին

Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը շարունակում է պնդել՝ մշակույթն ինքն է, սակայն խնդրում է իրեն ճիշտ հասկանալ, քանի որ գտնում է, որ ինչպես ինքն է, այդպես էլ մեզանից յուրաքանչյուրն է: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե նկատի ունի, որ յուրաքանչյուր հայ մշակույթի մի մասն ու այն կրողն է: Նախարարը քննադատություններին նորմալ է վերաբերում, կարծում է, որ այն անձին ստիպում է ավելի կառուցողական մոտեցում ունենալ, ավելին՝ հետագայում իրեն քննադատողների հետ էլ պատրաստ է աշխատել: Մշակույթի նախարարի պաշտոնը մեծ պատասխանատվությամբ է ստանձնել, թեև նախկինում պաշտոնյա չի եղել, բայց  շեշտում է, որ քաղաքական պայքարի մեջ է դեռևս ուսանող ժամանակներից է, և ինքն իրեն ինչ-որ առումով
շահառու է համարում:

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին և հարցին` նախարար նշանակվելուց հետո մշակութային խնդիրների հետ կապված նախնական մոտեցումները փոխվել է, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ նկատելով, որ լեզվի մասնագետ է, իսկ լեզուն մշակույթի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկն է:

«Իհարկե, որոշակի առումով խնդիրներին տիրապետել եմ, բայց դաշտը բավականին մեծ է, ներառում է բազմաթիվ ոլորտների, իսկ ինձ պետք էր այս օրերին խնդիրները հասկանալ ներսից, ոչ թե պաշտոնյաների կամ ղեկավար մարմինների կողմից տված ինֆորմացիայից: Չեմ կարող վստահ ասել, որ բոլոր խնդիրներն արդեն վեր ենք հանել, բայց հիմնական մի քանի ուղղություններն արդեն իսկ մատնանշել ենք, որոնք վերաբերում են դաշտում գործող մեծամասնությանը: Մասնավորապես կան որոշակի օրենսդրական կարգավորումների խնդիրներ՝ ընդ որում տարբեր ոլորտներում: Ամենակարևոր խնդիրը, որ բարձրաձայնվում է գրեթե բոլոր մշակութային գործիչների կողմից հավասարության, թափանցիկության, արդար մրցակցային դաշտին, պետական հովանավորչությանն է վերաբերում»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Մշակույթի նախարարն, անդրադառնալով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սրճարան բացելու մասին նախկին նախարար Արմեն Ամիրյանի որոշմանը և ծրագրի  հետ կապված հանրության մի շերտի կողմից բարձրացված բողոքի նոտային, նշեց, թե մշակույթի կոմերտիզացիան մշակույթը զարգացնելու լավագույն տարբերակը չէ:  Նրա գնահատմամբ՝ պետք է շեշտադրումների խնդիր դնենք, ոչ թե մշակույթը որոշակիորեն դարձնենք բիզնես՝ փորձելով այն բիզնեսի միջոցով զարգացնել:

«Այս ճանապարհով մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելն անձամբ ինձ համար ընդունելի չէ: Կարծում եմ՝ մշակութային առումով բոլորովին այլ շեշտադրումներ պետք է արվեն: Կոմերտիզացիան նաև տուրիզմի առումով է հետաքրքիր  և այս առումով  որոշակի, շատ զգույշ մոտեցմամբ միգուցե հնարավոր է կիրառել՝ մարզերում մշակույթը խթանելու հարցում: Այսինքն՝ միայն այս ձևաչափով եմ տեսնում մշակութային կոմերտիզացիան, բայց մշակույթն ու բիզնեսը պետք է տարանջատվեն: Կան որոշակի տեսակներ, որոնք պարզապես պետք է զուրկ լինեն շահույթ հետապնդելուց, օպերային դա պետք չէ»,- ընդգծեց նախարարը:

Դիտարկմանը, որ որպես օրինակ էր բերվում Փարիզի օպերային մայր թատրոնը՝ «Grand Орёга»-ն, որտեղ օպերայի ներսում սրճարան կա, Լիլիթ Մակունցն արձագանքեց, թե մշակույթի նախարարության քաղաքականության ձևավորման հետ կապված իր մոտեցում այն է, որ սա մեկ անձի կառավարություն չէ:

«Կարծում եմ՝ սա մեր նոր կառավարության մոտեցումն է, որ սա անձի կառավարություն չէ: Սա հանրային կառավարություն է, այստեղ պետք է լինեն հանրային մոտեցումներ և որոշումներ՝ ընդունված հանրային լայն քննարկման արդյունքում: Հասկանում եմ՝ հանրային քննարկումը բերելու է նաև շատ բազմազան տեսակետների, բայց կարծում եմ, որ հնարավոր է գալ որոշակի հանրագումարի՝ որոշումների կայացման հարցում: Անձամբ իմ մոտեցումն այն է, որ պետք է զերծ մնալ նման կարգի մոտեցումներից»,- շարունակեց Մակունցը:

Այսօր երիտասարդ նախարարն ուրախությամբ պատմեց, որ իրեն աջակցություն են հայտնել մշակութային մի շարք գործիչներ ու միավորներ: Նա նշեց, թեև կարող է հուզական թվալ, բայց նույնիսկ հիմա, երբ պատմում է փշաքաղվում է:

«Այն ինչ տեղի է ունենում  այս օրերին իսկապես ապշեցուցիչ է ու հուզիչ է: Ինքս նախաձեռնում եմ, բայց մշակութային միավորներ, առանձին անհատներ նախաձեռնում ու իրենց աջակցություն են հայտնում երկրին մշակութային, քաղաքական ռենեսանսին աջակցելու համար, որ այս  փուլում այլ կարգի ու որակի բարձրացվի երկիրը: Չափազանց հուզիչ է, բնական է, որ օգտվելու եմ այն առատաձեռն առաջարկից: Իմ աշխատանքը նաև այդ առումով եմ տեսնում, որ դաշտը հնարավորինս լայն ներգրավված լինի ու իր խոսքն ու ձայնը լսելի դարձնի, այդ թվում այն անձինք ու միավորները, որոնք այս տարիների ընթացում անտեսված են եղել»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Լիլիթ Մակունցը տեղյակ է, որ մայրաքաղաքի տեսքից դժգոհողներից շատերը թիրախավորվում էր մշակույթի նախարարությունը, քանի որ պատմական հուշարձան համարվող շենքերում կամ Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքերում նախարարությունը թույլ էր տալիս միայն ֆասադը պահպանելով շինարարություն սկսել: Ըստ նրա՝ այս խնդրին պետք է մշակույթի նախարարությունը պետք է ունենա շատ խիստ վերահսկողություն, հասկանա, թե որն է այն արդյունավետ մեխանիզմը, որով պետք է հարցին լուծում տալ:

«Անկեղծ ասած՝ օրենքները մեզ լիովին հնարավորություն են տվել տոտալ վերահսկողություն սահմանել պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Կարծում եմ՝ այստեղ մոտեցումը պետք է լինի զուտ օրենքի տառին հետևելը, որովհետև չկա օրենք, որ պատմամշակութային հուշարձանին վնաս հասցնելը՝ հօգուտ որևէ գործարարի կամ բիզնեսի, թույլատրվում է»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:

Նախարարը խոսեց նաև ՀՀ-ում առկա մշակութային տարանջատման մասին, այսինքն, որ մի հատվածը կողմ է ազգայինը պրոպագանդելուն, իսկ մյուս մասը կարծում է, որ ժամանակն է զարկ տալ մոդեռն արվեստին: Լիլիթ Մակունցն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, կարծում է, որ այդ մոտեցումների համակցումը միայն օգուտ է բերելու մշակույթի զարգացմանն ու հարստացմանը:

«Անհրաժեշտություն կա պահպանելու այն ամեն ինչ այսօր մենք ունեն, բայց  որոշակի առումով նաև դրանք պետք է հարստացնենք: Անհրաժեշտ է ներկայացնել մեր ժառանգությունը, մշակութային արժեքը համաշխարհային  մշակության դաշտին, բայց միևնույն ժամանակ դրանք պետք է հարստացնել: Այսինքն՝ պետությունը  պետք է օժանդակողի դեր խաղա, որպեսզի կարողանա  ստեղծել այն մթնոլորտը, որտեղ մշակութային գործիչները կունենան հավասար մրցակցելու  հնարավորություն, կունենա որոշակի ազատություն զարգացնելու իրենց մշակույթը: Իսկ  առաջարկ-պահանջարկի պարագայում մնացածը կձևավորվի»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը:

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

РЕН ТВ: Визит Орбана в Москву вызвал истерику на Западе

Премьер Индии собирается в Москву, чтобы просить Путина освободить индийцев из армии РФ

Около 400 семей хотят участвовать в Параде семей в Чите

Прокуратура: пятилетний мальчик пострадал после нападения стаи собак в Шатуре

Музыкальные новости

МОК сделал заявление о вероятной отмене Олимпийских игр

МИД Азербайджана назвал встречу Путина и Алиева полезной

Погружение на 124 метра после двух пересадок роговицы

На Улан-Удэнском ЛВРЗ начали тестирование промышленных экзоскелетов

Новости России

Прокуратура: пятилетний мальчик пострадал после нападения стаи собак в Шатуре

10 самых летних советских фильмов

«Орхан» не сдается. Ураган «устал», пока шёл из Петербурга в Москву

Премьер Индии собирается в Москву, чтобы просить Путина освободить индийцев из армии РФ

Экология в России и мире

Языковые модели на основе искусственного интеллекта, повышение производительности сотрудников и экономия ресурсов: BIA Technologies обозначила основные тренды цифровой трансформации

Артисты с удовольствием поздравляли друг друга - Театр и Концерт, Россия и Дети, Культура

Выставка «Интерткань» представляет участников раздела «Пряжа и нити»

Туристов предупредили о болезни, от которой умирает каждый пятый - эта зараза сейчас стремительно распространяется по курортным странам

Спорт в России и мире

Уимблдон. 5 июля. Алькарас сыграет первым запуском на Центральном корте, Синнер – последним

Рублёв впервые с 2021 года проиграл в первом круге турнира Большого шлема

Россиянка Шнайдер проиграла американке Наварро на Уимблдоне

Депутат Свищев: любой из нас протянет руку помощи Джоковичу в изучении языка

Moscow.media

Куда сходить москвичам и гостям столицы 13 июля - Мытищинский форсаж: часть вторая

Аналитики рассчитали стоимость владения электрокроссовером Evolute i-Jet

Институт iSpring запустил программу партнёрства с ИТ-компаниями

Приморье - мыс Сосновый











Топ новостей на этот час

Rss.plus






Премьер Венгрии Орбан улетел из Москвы до начала грозы

Прокуратура: пятилетний мальчик пострадал после нападения стаи собак в Шатуре

«Орхан» не сдается. Ураган «устал», пока шёл из Петербурга в Москву

От боли не спит ночами