Կալիֆորնիայի դատարանը պարտավորեցրել է հարավկորեական Samsung կորպորացիային Apple կորպորացիային վճարել մոտ 539 միլիոն դոլար՝ արտոնագրերի խախտման համար, հայտնում է USA Today-ը:
Նշվում է, որ Samsung-ը պետք է 533,3 միլիոն դոլար վճարի արդյունաբերական նմուշի արտոնագրերի խախտման, ինչպես նաև 5,3 միլիոն դոլար՝ գյուտի արտոնագրերի խախտման համար:
Apple-ը հույս ուներ ստանալ 1 միլիարդ դոլար, քանի որ, իր կարծիքով, Samsung-ն արտոնագրերի օգտագործման համար առնվազն 1 միլիարդ դոլար է վաստակել և պետք է վճարի արտոնագրված տեխնոլոգիաներն ու դիզայներական որոշումներն անօրինաբար օգտագործած սմարթֆոնների իրացումից ստացված բոլոր գումարները:
Իր հերթին, Samsung-ը, չնայած և խոստովանել է մեղքը, բայց պնդել է ավելի քիչ գումարի՝ 28 միլիոն դոլարի վրա, քանի որ կորեական արտադրողը վստահ է, որ վերցրած տեխնոլոգիաները և դիզայնի բաղադրիչները միայն սմարթֆոնների փոքր մասն են կազմում:
Երկու ընկերությունների միջև դատական գործընթացը շարունակվում է 2011 թվականից: