Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով, հայտնում է «ESPN»-ը:
Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը միլանյան ակումբի ավագի համար պատրաստ է 35 մլն ֆունտ առաջարկել և իսպանացի հարձակվող Ալվարո Մորատային:
Աղբյուրի փոխանցմամբ, գործարքի հավանականությունը բավականին մեծ է, քանի որ «Չելսին» մտադիր է թիմի գլոբալ վերակառուցում իրականացնել:
Արգենտինացի հարձակվողն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 34 հանդիպման է մասնակցել և 29 գոլով դարձել է լավագույն ռմբարկուն: Մորատան անգլիական Պրեմիեր-լիգայի շրջանակում 31 անգամ է դուրս եկել խաղադաշտ և դարձել է 11 գոլի հեղինակ:
Հարկ է նշել, որ Իկարդին չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2018-ի ընդլայնված հայտացուցակում: