Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արտակ Զեյնալյանի ծառայություններից ժամանակին հրաժարվել եմ, Աշոտ Կարապետյանին էլ պաշտոն են տալու. Գ. Վիրաբյանը՝ խոշտանգման մասին դիմումը հետ վերցնելու մասին

Չեմ ուզում հիմա էլ նոր իշխանությունների հետ «քյալլա տամ», դրա համար եմ պատրաստվում հետ վերցնել ոստիկանության կողմից խոշտանգման ենթարկվելու վերաբերյալ բողոքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ համակիր Գրիշա Վիրաբյանը:

«Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իմ նախկին փաստաբանն է, որի ծառայություններից ժամանակին հրաժարվել եմ, հիմա ամեն ինչ իր վերահսկողության տակ է: Աշոտ Կարապետյանին էլ ասում են՝ պաշտոն են տալու: Չորս օր է փորձում եմ նոր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպել, չի հաջողվում, չեն ընդունում, ուզում եմ հասկանալ՝ Աշոտ Կարապետյանին պաշտոն ե՞ն տալու, թե չէ, էդ դեպքում կստացվի իմ դիմումի հիման վրա շարքայինները միայն պատասխան կտան, խոշոր գայլին գործ կտան, մանրերը՝ կպատժվեն»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ 14 տարի շարունակ Գրիշա Վիրաբյանը պնդում էր, որ  2004-ի ապրիլին ոստիկանության Արտաշատի բաժանմունքում ինքը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: Այն ժամանակ մարզային վարչության աշխատակից, այժմ  ոստիկանության գեներալ-մայոր, Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը կարգադրել է նրան ձեռնաշղթա հագցնել և կոշիկով հարվածներ է հասցրել գոտկատեղից ներքև, ինչից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց:

Դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել էր՝ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։  ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանրահավաքների մասնակից  Գրիշա Վիրաբյանին ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։ Եվրոպական դատարանի վճռից գրեթե 6 տարի անց, գործը վերաբացվել էր, քննությունից հետո ուղարկվել էր դատարան:

Գրիշա Վիրաբյանը ընդգծեց, որ որքան էլ Աշոտ Կարապետյանը հերքի իր մասնակցությունը միջադեպին, միևնույն է իրեն հաջողվել է մասնակցությունը ապացուցել: Նա կրկին պնդեց, որ Աշոտ Կարապետյանն իրեն հարվածել է:

«Հոգնել եմ, 14 տարի պայքարել եմ, իմ  վրեժը լուծել եմ, միջազգային ատյաններում հաջողության եմ հասել, Աստված իրանց հետ»,-եզրափակեց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus