Պաղեստինը հետ է կանչել իր դեսպանին Վաշինգտոնից
Պաղեստինը հետ է կանչել իր դեսպանին Վաշինգտոնից՝ ի պատասխան ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն: Այս մասին հայտնել է Պաղեստինի արտգործնախարարությունը, տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պաշտոնապես բացել է Երուսաղեմում իր դեսպանատունը՝ կատարելով երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, ով ավելի վաղ քաղաքը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք:
Գազայի հատվածի և Իսրայելի սահմանին բախումներ են սկսվել պաղեստինցիների և իսրայելական ուժերի միջև՝ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացմանն ընդառաջ:
Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից դեսպանատան տեղափոխման որոշումն առաջացրել է պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Հազարավոր պաղեստինցիներ են հավաքվում Իսրայելը և Գազայի հատվածը բաժանող պատնեշի երկայնքով՝ ի նշան բողոքի: