Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Բնապահպանության նախարարության մթնոլորտը պետք է փոխվի, կառավարությանը գաղափարախոսության փոփոխություն է հարկավոր. բնապահպաններ

Բնապահպան Սիլվա Ադամյանը բնապահպանության նորանշանակ նախարար էրիկ Գրիգորյանին վաղուց է ճանաչում, ավելին՝ նրան լավ մասնագետ է համարում, սակայն գործունեության հետ կապված մի քանի «բայց»-եր ունի: Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենց բոլոր հանդիպումներում միտք է հնչել, որ բնությունը պետք է օգտագործվի բիզնեսի կողմից, պարզապես բնական պաշարների կարգավորված մոտեցում պետք է լինի:

«Բոլորս շատ լավ գիտենք, թե ՀՀ-ում ինչպիսի իրավիճակ է, առավել ևս հանքարդյունաբերության ոլորտում, իսկ ներկայիս նախարարի տեսակետն այն է, որ պետք է արդյունահանել ամեն տեղից, բայց պետք է զգուշանալ, ճիշտ արդյունահանել նորագույն տեխնոլոգիաները»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սակայն փաստը ցույց է տվել, որ «այս տեսակետը տարիներ շարունակ հնչել է իր և շատերի կողմից, բայց այն ՀՀ-ում չի աշխատել»:

«Այսինքն՝ ունենք իրավիճակ, երբ հստակ պետք է հասկանանք, թե ինչ է պետք մեր երկրին, պետք է հասկանանք՝ արդյոք այսքան քանակությամբ հանքեր պե՞տք են մեր երկրին, նման խայտառակ շահագործումն արդարացվա՞ծ է, այդքան քանակի ու չափի պոչամբարներ և այլն: Սա ինձ շատ է մտահոգում Էրիկի գործունեության մեջ: Կարծում եմ՝ բնապահպանական ոլորտում առկա մարտահրավերներին առանց բնապահպանների, մասնագետների դժվար թե Էրիկ Գրիգորյանը կարողանա դիմակայել»,- ասաց նա:

Բնապահպանը նկատեց, որ երկրում մթնոլորտ է փոխվել և շեշտեց, որ նախարարության մթնոլորտը պետք է փոխվեր, ոչ միայն նախարար: Բնապահպանը կարծում է, որ նախարարությունը դեմոնտաժի պետք է ենթարկվեր, այսինքն՝ նոր, թարմ կառույց պետք է ստեղծվեր, որը կլիներ երիտասարդ ու թարմ ուժերով համալրված:

«Իհարկե, ես չեմ խոսում ակտիվիստների մասին, այլ մասնագետներ, որոնք իրավիճակը ճիշտ կպատկերացնեին և նոր մոտեցումներով կառույց կստեղծեին, բայց ամեն անգամ, երբ նման հարց եմ բարձրացրել, ինձ ասել են, որ հնարավոր չէ: Այլ երկրներում, երբ ինչ-որ կառույց լավ չի աշխատում, փորձում են ներսից փոխել կառուցվածքը: Այո՛, նախարարի փոփոխությունը լավ է, բայց մենք այսօր էլ լավ արդյունք չենք ունենա, որովհետև ներսի ամբողջ կառուցվածքը չի փոխվում: Նախարարը փոխվել է, բաց չի փոխվել համակարգը, թե ինչպես են շրջակա միջավայրի ուսումնասիրություն անում, ովքեր են որոշումները ստորագրում և այլն, այս մարդիկ մնացել են: Վերցնենք ՊՈԱԿ-ը, որը փորձաքննություն է անում, սա էլ պետք է դեմոնտաժվի, սա չի աշխատում»,- շարունակեց Սիլվա Ադամյանը:

Անկախ ամենից, բնապահպանը նշեց, որ իրենք պատրաստ են ծրագիր մշակել և ներկայացնել նոր կառավարությանը՝ հույսով, որ կաջակցեն խնդիրների կարգավորմանը:

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե բնապահպանության ոլորտում փոփոխություն լինելու համար հարկավոր է ընդհանուր կառավարության գաղափարախոսություն:

«Չգիտեմ՝ այսօրվա կառավարության մոտ կա՞ գաղափարախոսության փոփոխություն այս ոլորտի հետ կապված, թե ոչ: Եթե փոխված լինի, ապա նախարարն էլ ստիպված կփոխվի, որովհետև բոլոր կառավարության տարիներին էլ Բնապահպանության նախարարությունը եղել է ամենավերջին տեղում՝ իր որոշում կայացնելու հնարավորություններով: Մինչև վերևից չի եղել թույլտվություն, որոշում կայացնող չի եղել»,- շարունակեց նա:

Միևնույն ժամանակ, Լևոն Գալստյանը նկատեց, որ, եթե նախարար նշանակվեր ռադիկալ փոփոխությունների պատրաստ մարդ, ապա ոլորտում փոփոխությունները շատ ավելի հավանական կլինեին, քան այս դեպքում։ «Էրիկին գիտեմ 2011 թ., և ինքը ռադիկալ փոփոխությունների կողմնակից չէ»,- ընդգծեց Լևոն Գալստյանը:

Նրա խոսքով՝ իրենք բնապահպանության նախարարության հետ 2014 թ. հետո գրեթե համագործակցություն չեն ունեցել, պարզապես ունեցել են դիմումներ կամ հարցումներ: Լևոն Գալստյանը դժվարացավ ասել՝ արդյոք նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանն անկախ փորձագետների հետ համագործակցության կգնա՞, թե ոչ:

«Նախարարության հետ բազմաթիվ մարդիկ համագործակցել են, մենք չենք համագործակցել սկզբունքորեն, ինչը կապված չի եղել անհատներից, այլ մենք համարել ենք, որ այդ համակարգում հնարավոր չէ հասնել որոշակի նորմալ փոփոխությունների: Իսկ մակերեսային կամ իմիտացիոն փոփոխությունների մենք չենք ցանկացել մասնակից դառնալ, որ հետո չշեշտեն, թե մենք մասնակցել ենք այդ քննարկումներին, որի արդյունքում X բան է արվել, որը մեզ չի բավարարել»,- հավելեց բնապահպանը:

Լևոն Գալստյանը ցանկություն ու հույս ունի, որ նոր կառավարությունն ուշադրություն կդարձնի բնապահպանական խնդիրներին, և լուծումներ կտրվեն, սակայն նշեց, որ ամեն բան ժամանակը ցույց կտա:

«Գոյություն ունեն ինդիկատորի դեր ունեցող խնդիրներ, որոնց, եթե համակարգային ու կտրուկ լուծումներ չտրվեն, նշանակում է, որ էկոլոգիական ոլորտի խնդիրների համար լուծումներ գտնելու կամք չկա: Օրինակ՝ Ամուլսարի և բոլոր հանքավայրերի շահագործման դադարեցումը և նոր թույլտվություններ տալու գործընթացները, մինչև հարցերը լրջագույն ուսումնասիրության իրական մասնագետների կողմից չենթարկվեն»,- եզրափակեց Լևոն Գալստյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus