Շվեյցարիայում գերմանացի վարորդն այրվել է Tesla էլեկտրոմոբիլի վթարի հետևանքով
Շվեյցարիայում Tesla էլեկտրոմոբիլի գերմանացի վարորդը կորցրել է ավտոմեքենայի վերահսկողությունը. նա մահացել է ավտոմեքենայի հրդեհման հետևանքով: Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ոստիկանության տվյալների համաձայն՝ վարորդը կորցրել է ավտոմեքենայի վերահսկողությունը և մխրճվել ճանապարհի երթևեկելի մասի եզրին տեղադրված պատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենան շուռ է եկել և հրդեհվել: Վարորդին չի հաջողվել դուրս գալ ավտոմեքենայից:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրշեջ ծառայության աշխատակիցները փորձում են պարզել՝ արդյոք էլեկտրոմոբիլի մարտկոցը կարող էր գերտաքացման հետևանքով բռնկում առաջացնել:
Վարկածներից մեկի համաձայն՝ մարտկոցի մեջ տեղի ունեցած քիմիական ռեակցիան կարող էր բռնկում առաջացնել:
Նշվում է, որ Tesla ընկերության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել միջադեպը: