Ինիեստայի հարցազրույցի ժամանակ ստադիոնի տրիբունան փլվել է, 18 մարդ հոսպիտալացվել է
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան այսօր հարցազրույց է տվել տեղական մամուլի ներկայացուցիչներին քաղաքի ստադիոններից մեկում:
Այդ ընթացքում, երկրպագուները հավաքվել էին տրիբունայում, որպեսզի հետևեն թիմի բաց մարզմանը: Ինչպես հայտնում է «Marca»-ն տրիբունան փլուզվել է, ինչի արդյուքնում 18 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել:
Աղբյուրի տեղեկություններով երկրպագուներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Անդրեսը դրանից հետո սոցցանցերի միջոցով առողջություն է մաղթել բոլոր տուժածներին: