Իսրայելը պահանջել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսից լքել երկիրը
Իսրայելի արտգործնախարարությունը պահանջել է, որ Երուսաղեմում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը լքի երկիրը: Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը:
«Գլխավոր հյուպատոսին առաջարկվել է որոշակի ժամանակահատվածով խորհրդատվությունների համար վերադառնալ Թուրքիա»,- նշել է Իսրայելի արտգործնախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում Իսրայելի դեսպանը նույնպես կանչվել է երկրի արտգործնախարարություն: Դեսպանն ԱԳՆ է կանչվել Գազայի դեպքերի հետ կապված, հայտնի է, որ նրան կոչ են արել լքել երկիրը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին ապարտեիդի քաղաքականություն վարելու և պաղեստինցիների դեմ հանցագործություններ անելու համար:
Հիշեցնենք, որ Իսրայելի և մահմեդական երկրների հարաբերությունները վատթարացել են Գազայի հատվածում բռնության էսկալացիայի կապակցությամբ: Կոնֆլիկտի սրման պատճառ է դարձել ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ: