Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ որպես ԿԳ նախարար միջազգային համագործակցության շրջանակում սա իր առաջին հանդիպումն է: Նախարարը շեշտել է, որ նոր կառավարությունը կրթության և գիտության ոլորտում կարևորում է միջազգային փորձագիտական աջակցությունը և համագործակցությունը: