Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել
Աֆղանստանում վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 34 մարդ է մահացել:
Այս մասին հայտնում է «Պաժվակ» գործակալությունը՝ հղում անելով Աֆղանստանի՝ բնական աղետների հետևանքների վերացման նախարարությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ շաբաթվա ընթացքում երկարատև տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են եղել Սամանգան, Տահոր, Կապիսա, Բագլան, Բադահշան, Բաղդիս, Փանջեր և Գազնի նահանգներում:
Նախարարության տվյալների համաձայն՝ ջրհեղեղների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 4 մարդ, ինչպես նաև՝ սատկել տնային կենդանիներ, վնասվել հողամասեր և ավերվել բնակարաններ:
Նշվում է, որ տուժած և վնասներ կրած ընտանիքներին հումանիտար օգնություն կտրամադրվի: