Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սպասելու ենք ընդամենը 3 ամիս, եղե՛ք համբերատար և լավատես. Երևանի գլխավոր ճարտարապետը՝ մայրաքաղաքի 2800-ամյակին նվիրված այգու կառուցման վերաբերյալ

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական ընտանիքի կողմից Երևանի 2800-ամյակին նվիրված այգու կառուցմանը:

Ճարտարապետը նշում է, որ սեփական շահերը վեր դասող որոշ մարդիկ փորձում են սևացնել արվող աշխատանքը և շինարարական, տվյալ դեպքում, հողային աշխատանքի լուսանկարները ներկայացնում են որպես բնության ավիրում:

Տիգրան Բարսեղյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը իր յուրօրինակ նվերն է մատուցում մայրաքաղաքին՝ նվիրելով Երևանի 2800-ամյակի այգի։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված ժամանակացույցով, և սեպտեմբերին Երևանն ունենալու է բարեկարգ և ժամանակակից լուծումներով մի այգի, որը միայն ու միայն ծառայելու է հենց հանգստի ու զբոսանքի նպատակով։

Կարծես թե այս գեղեցիկ նվերը պիտի միայն երախտիքի զգացմունք առաջացներ մարդկանց մոտ, և, համոզված ենք, որ այդպես էլ կա, հիմնականում, սակայն, կրկին ու կրկին սեփական ինչ-ինչ շահերը վեր դասող որոշ մարդիկ փորձում են սևացնել արվող աշխատանքը և շինարարական, տվյալ դեպքում, հողային աշխատանքի լուսանկարները ներկայացնում են որպես բնության ավիրում և այլն։

Միայն ներկայացվող նախագծի հպանցիկ դիտարկումը արդեն իսկ կարող է փարատել մեր համաքաղաքացիների մտահոգությունը այգու կանաչ տարածքների և ծառերի առկայության առումով, իսկ ուրարտյան ժամանակի զարդանախշերով սալահատակն ու ժամանակակից լուծումներով շատրվանների շքեղությունը հնարավոր կլինի գնահատել միայն դրանք գործարկելուց հետո։

Սպասելու ենք ընդամենը 3 ամիս։
Եղեք համբերատար և լավատես։
Ամեն ինչ արվում է ի շահ երևանցու և մեր սիրելի Երևանի»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus