Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Նողկալի է». հանդիսատեսը լքել է Լարս Ֆոն Տրիերի ֆիլմի պրեմիերան Կաննի կինոփառատոնում

Ավելի քան հարյուր մարդ չի կարողացել մինչև վերջ դիտել դանիացի ռեժիսոր Լարս Ֆոն Տրիերի «Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմի պրեմիերան Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնում:

Ինչպես նշում է РИА Новости-ն, ֆիլմը դիտողները «նողկալի», «տանջալի» և «թշվառ» են անվանել ֆիլմը՝ նշելով, որ այն «պետք չէր նկարահանել»:

«Հենց նոր լքեցի Լարս Ֆոն Տրիերի նոր ֆիլմի պրեմիերան, քանի որ նայել, թե ինչպես են կրակում և սպանում երեխաներին, ո՛չ արվեստ է, ո՛չ էլ զվարճություն»,- գրել է Չառլի Անջելան:

Ինչպես Twitter-ում գրել է Variety-ի թղթակից Ռամին Սետուդեխը, «Տուն, որը կառուցել է Ջեքը» տարվա ամենավատ ֆիլմն է և ֆիլմ դիտելու ոլորտում իր կյանքի ամենատհաճ փորձերից մեկը:

«Տուն, որը կառուցել է Ջեքը» ֆիլմը պատմում է սերիական մարդասպան Ջեքի մասին, որը ձևակերպում է իր յուրաքանչյուր հանցագործություն որպես արվեստի գործ: Ֆիլմում գլխավոր դերը կատարել է ամերիկացի դերասան Մեթ Դիլոնը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անցկացվում է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին: Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus