Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Միևնույնն է, դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում. Աննա Հակոբյանը՝ Բաղրամյան 26-ի շենքը պահելու մասին

Միևնույնն է, դա պետական շենք է, և հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում, միևնույնն է՝ այն պահպանելու խնդիրը կա:
 
«Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ խոսելով Բաղրամյան 26-ի շենքը պահելու մասին:

«Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ին, դա նաև իշխանության սիմվոլիկաներից մեկն է Հայաստանում, ես դա համեմատում եմ Սպիտակ տան հետ, դրանք պետք է տարիներ հետո դառնան պատմության մաս»,- շարունակեց  նա:

Աննա Հակոբյանը, խոսելով երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի հետ կապված վերջին միջադեպի մասին, հորդորեց շատ ավելի հանդուրժող լինել:

«Մեր հանրության որոշ խմբեր այնքան հեշտ են մարդուն բարձրացնում ու իջեցնում: Հիմնվելով մի դրվագի վրա՝ պետք չէ մարդուն բարձրացնել կամ իջեցնել: Հասկանալի է, որ մարդկանց մոտ բացասական էներգիան շատ է հավաքված, բայց պետք է ձերբազատվել այդ բացասական էներգիայից»,- նշեց  Հակոբյանը:

Իսկ ինչ վերաբերում է իր եղբորը՝ Հրաչ Հակոբյանին, ով դառնալու է պատգամավոր՝ փոխարինելով առաջին փոխվարչապետ դարձած Արարատ Միրզոյանին, Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ եղբոր անձնական որոշումն է եղել մտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Նրա խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգով մասնակցած եղբայրը խորհրդարանական ընտրությունների ժամանակ բավականին շատ ձայներ է հավաքել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus