Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չի բացառվում, որ մինչև նոր կառավարության ծրագրի ներկայացումը ստորագրվի համաձայնության կառավարման կամ մեկ այլ անվամբ հուշագիր. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Հանրապետական» խմբակցությունը շարունակում է զբաղեցնել իրեն տրված առանցքային՝ Ազգային ժողովի նախագահի ու երկու փոխնախագահների պաշտոնները: Սահմանադրագետները, սակայն, հստակ պատասխան չունեն՝ արդյոք ընդդիմություն հռչակվելուց հետո ՀՀԿ-ն պետք է հրաժարվի այդ պաշտոններից, թե՞ ղեկավարի դրանք՝ մեծամասնության իրավունքով:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահների պաշտոններում փոփոխություն կարող է լինել միայն կառավարման հուշագիր ստորագրելուց հետո, երբ խորհրդարանական երկու կամ երեք ուժ կառավարող համարվեն:

«Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները խորհրդարանի կողմից են ընտրված, խորհրդարանի մեծամասնությունն իրենցն է: Երբ կլինի հուշագիր առ այն, որ կա կառավարման մեծամասնություն, հարցը կքննարկվի: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, այն ուժերը, որոնք ձևավորում են կառավարություն, պետք է ստորագրեն հուշագիր այն մասին, որ նրանք կառավարող ուժեր են: Նրանք, ովքեր չեն ստորագրի այս հուշագիրը՝ կլինեն ընդդիմություն, ովքեր կստորագրեն՝ կլինեն կառավարողներ»,- մանրամասնեց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների միջև ստորագրվի կառավարման հուշագիր, ապա ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն և միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել ԱԺ ղեկավար պաշտոնների փոփոխության մասին: Բայց կառավարման հուշագիր ստորագրելուց հետո էլ, Էդմոն Մարուքյանի խոսքով, երաշխավորված չէ այդ պաշտոններում փոփոխությունը, որովհետև դրանք ընտրվում են խորհրդարանական ձայների մեծամասնությամբ, իսկ ՀՀԿ-ն որպես մեծամասնություն գուցե չքվեարկի փոփոխության օգտին:

Այն հարցին, թե առաջիկա քառօրյայում կառավարման հուշագրի ստորագրում նախատեսվա՞ծ է, Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման քննարկում չկա, չի բացառվում, որ հարցը քննարկվի մինչև կառավարության ծրագրի ներկայացումը:

Ճշտող հարցին՝ խոսքը կոալիցիոն հուշագրի մասի՞ն է, թե պատասխանատվություն ստանձնելու, պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ, թե անունն ինչպես կդրվի: Համաձայնության կառավարության հուշագի՞ր, թե մեկ այլ բան...»:

Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը, մեծամասնությունն իրեն հռչակեց ընդդիմություն: Միաժամանակ, խորհրդարանական մյուս երեք ուժերը կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և հավաքեցին նրա առաջադրման համար անհրաժեշտ նվազագույն ստորագրությունները:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus