Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին՝ տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ամենամյա այցը Արցախի Հանրապետություն՝ ընդգծելով ապագա դիվանագետների համար Ղարաբաղյան հիմնախնդրին և Արցախի ներկայիս զարգացումներին տեղում ծանոթանալու նշանակությունը: Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի խորհրդարանական […]