Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դեմիրթաշը խոստացել է Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց նախապայմանների

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ, այժմ նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում թուրք-հայկական սահմանը կբացվի՝ առանց որևէ նախապայմանի, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։

«Կվերացվի Հայաստանի հանդեպ կիրառվող տնտեսական շրջափակումը, կզարգացվեն անհրաժեշտ քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական հարաբերությունները, Թուրքիայի կողմից միակողմանի կերպով փակված հայ-թուրքական սահմանը կբացվի՝ առանց նախապայմանների։ Մենք նաև կաջակցենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա արցախյան հիմնախնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման ջանքերին»,- նշված է Դեմիրթաշի նախընտրական ծրագրում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ արած հայտարարություններին, ասել էր․ «Իհարկե, նախ տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության հանդեպ ունեցած սխալ դիրքորոշումներից հրաժարվի․․․Եթե այդ ամենից հրաժարվի ու ցանկանա նոր էջ բացել՝ մենք կուսումնասիրենք հարցի մանրամասներն ու համարժեք պատասխան կտանք: Մենք ոչ ոքի ու հատկապես մեր հարևանների հետ թշնամանքի մեջ լինել չենք ցանկանում»։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus