Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում ստացած զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է. Գայանե Հովհաննիսյան (տեսանյութ)

Հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում  ստացած և ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական «Մուրացան»-ի հոսպիտալ  տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանի վիճակը այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ զինվորը վիրավորումը ստացել է կիրակի գիշերը, տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, վիրահատվել է, իսկ վիճակի կայունացումից հետո այսօր կեսօրին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«Այստեղ հետազոտություններ են կատարվել, այս պահին կրկնակի վիրահատության կարիք չունի, կհետազոտենք և ըստ ընթացքի, արդեն կարող ենք ասել, թե ինչպես կգնա: Իհարկե, հույս կա ապրելու, այն որ այդ ծանր վիճակից հետ որոշակի կայունացում կա, հեմոդինամիկան կայուն է, չնայած արհեստական  շնչառության պայմաններում է և քնած վիճակում, բայց բոլոր կենսական ֆունկցիաները կառավարման տակ են»,-ասաց նա:

Գայանե Հովհաննիսյանն ասաց, որ «Մուրացան» հոսպիտալում ցանկացած պահի ցանկացած մասնագետի, ցանկացած հետազոտության կարիքը կարող է զգացվել, այդ պատճառով տեղափոխվել է Երևան: «Հետազոտություններից, ընթացքից արդեն պարզ կլինի, եթե նոր վիրահատության կարիք լինի, կվիրահատվի»,-ասաց նա և դժվարացավ նշել՝  հետագայում հաշմանդամություն ունենալու խնդիր կունենա զինվորը, թե ոչ. դա պարզ կլինի հետագա ընթացքից, բայց ռիսկեր կան:

Հիշեցնենք, որ 2018թ. մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus