Այսօր՝ 2018 թ. մայիսի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր 2016 թ. հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործի քննությունը: Ծննդաբերությունից ժամեր անց մահացած ծննդկանի նկատմամբ մասնագիտական պարտականությունները չկատարելու/ոչ պատշաճ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին: Տուժող կողմի շահերը ներկայացնում են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու […]