Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը հաղթանակ է Թրամփի համար և խնդիր Մերձավոր Արևելքում խաղաղության համար. The New York Times

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցները երկուշաբթի տոնում էին Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը՝ այդ ընթացքում Գազայի հետ սահմանին բռնկված բռնությունը «ցավալի քարոզչություն» անվանելով, գրում է The New York Times-ի հոդվածագիր Ջուլյա Հիրշֆելդ Դևիսը:

Թրամփի համար Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը նախընտրական խոստումը պահելու հնարավորություն էր, և դա ևս մեկ օրինակ էր, որ նա պատրաստ է վերջ դնել արտաքին քաղաքականությունում տասնամյակներ շարունակվող ավանդական մտածողությանը և անել այն, ինչ նախորդ ԱՄՆ Նախագահները չեն արել: Այնուամենայնիվ, մոտակայքում արյունահեղության կադրերը, որոնց ընթացքում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, զգաստացնող հիշեցում են եղել, որ արտաքին քաղաքականությունում շրջադարձը, ինչպես դա անվանում է Թրամփը, միայն բարդացնում է Մերձավոր Արևելքում խաղաղության հեռանկարը:

Թրամփի խորհրդականները մոտ են իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղության հաստատման ծրագրի մշակման աշխատանքների ավարտին, բայց նրանք շաբաթներով մտածում էին, թե ինչպես է լավ այն ներկայացնել: Երկուշաբթի օրվա ցնցող կադրերը՝ մի կողմից Երուսաղեմում նոր դեսպանատան մոտ ուրախ ծափահարող և կոկիկ հագնված իսրայելցիներն ու ամերիկացիները, մյուս կողմից Գազայում պաղեստինցի ցուցարարների ուղղությամբ կրակող և արցունքաբեր գազ նետող իսրայելցի զինվորները, ցույց են տալիս նրանց խնդրի ամբողջ բարդությունը:

Ինչպես գրում է հոդվածագիրը, վերլուծաբանները կարծում են, որ Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների ծրագիրը, որը մշակվել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի և բանակցություններ վարող Ջեյսոն Գրինբլատի հետ, այժմ ավելի քիչ շանսեր ունի, քան նախկինում: Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնի փոխնախագահ, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ահարոն Դևիդ Միլերի խոսքով, եթե նախկինում Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը դիտարկվում էր որպես «անիրագործելի առաքելություն», ապա երկուշաբթի դա դարձավ «գերանիրագործելի առաքելություն»:

«Երուսաղեմն օրակարգից հանելու փոխարեն՝ նրանք այն դարձրին օրակարգ»,- ասել է Միլերը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատան տեղափոխման որոշումը դեռ մինչ այդ առաջացրել էր պաղեստինցիների վրդովմունքը, որոնք Արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը: 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus