Իրանի ԱԳ նախարարը ժամանում է Բրյուսել
Հաղորդվում է, որ առաջիկա ժամերին Մոհամադ Ջավադ Զարիֆը կհանդիպի Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի և համաձայնագրի տակ ստորագրած երեք եվրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ. երեքն էլ ավելի վաղ հայտարարել էին, թե հաստատակամ են պահպանել գործարքը, և որ Վաշինգտոնի որոշմամբ չի նշանակում, թե միջազգային այդ պայմանագիրը առոչինչ է դառնում: