Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Օբսիդիանի ապօրինի արդյունահանմամբ պետությանը մոտ 130 մլն դրամի վնաս է պատճառվել․ գործը ուղարկվել է դատարան

Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով շրջական միջավայրին և ընդերքին:


Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 35-ամյա տղամարդը, հիմնադրելով ՍՊԸ առևտրային կազմակերպություն, փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։


«Մասնավորապես՝ 2014-2017թթ. ընթացքում Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արևելք գտնվող տարածքի ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, այն է՝ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության և պայմանագրի, կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում: Այն է՝ քանդել-փորելու միջոցով ընդերքից դուրս է բերել վանակատ (օբսիդիան) տեսակի օգտակար հանածո հանդիսացող հանքաքար, ինչն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին, ընդերքին: Այնուհետև դուրս բերված և առանձնացված հանքաքարն իրացրել է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանել և իրացրել այլ երկրներում։ ՍՊԸ-ի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 129.275.150 ՀՀ դրամ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի հիմնադրին, որի ինքնությունը չի հրապարակվում, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` «ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով», և 291-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին», հատկանիշներով:


Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus