Կրիստեն Ստյուարտն ի նշան բողոքի Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հանել է բարձրակրունկներն ու բոկոտն քայլել (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Կրիստեն Ստյուարտը Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին հայտնվելուց ու որոշ ժամանակ ֆոտոխցիկների առաջ կեցվածք ընդունելուց հետո, անսպասելի քայլ է արել:
Ինչպես նշում է Time-ը, դերասանուհին հանկարծ հանել է բարձրակրունկներն ու աստիճաններով բոկոտն բարձրացել:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Սփայք Լիի BlacKkKlansman ֆիլմի պրեմիերայի ժամանակ: Այսպիսով՝ Ստյուարտն իր բողոքն է հայտնել կարմիր գորգին միայն բարձրակրունկ կրելու կանոնի դեմ:
Հայտնի է, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր՝ հիմնականում կանայք, ողջունել են Ստյուարտի քայլը: