Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել իրենց զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող խանգարել երկրին զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև արգելել Թուրքիային գնել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը։ Այդ մասին Թուրքիայի նախագահն ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում։

«Երբ ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Հունաստանը ՌԴ-ից գնեց C-300 համակարգերը, դա այդքան էլ չհուզեց այդ նույն ԱՄՆ-ին»,- ասել է Էրդողանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնից հնչող մտահոգությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթն ասել էր, որ հարցը շարունակում է անհանգստություն պատճառել իրենց, և ընդգծել է C-400 համալիրների անհամատեղելիությունը ՆԱՏՕ-ի զինատեսակների հետ։

Շաբաթներ առաջ էլ Թուրքիայի՝ միջազգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքիրը հայտնել էր, որ ԱՄՆ-ում Անկարային սպառնացել են թույլ չտալ F-35 հինգերորդ սերնդի կործանիչների վաճառքը՝ Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու դեպքում:

«ԱՄՆ-ն մեր դեմ պատժամիջոցներ կկիրառի՞, թե՞ ոչ՝ չգիտեմ։ Սակայն մի բան հստակ է․ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքները՝ նավթը, գազը, մենք Ռուսաստանից ենք գնում, մենք Ռուսաստանի հետ մեր կապը խզել չենք կարող։ ԱՄՆ-ն պետք է մեզ աջակցի, ոչ թե պատժամիջոցներ կիրառի։ Սիրիայի հյուսիսում ահաբեկիչներին զենք եք մատակարարում, իսկ Թուրքիայի դեմ պատժամիջոցնե՞ր եք կիրառելու, նման բան ինչպե՞ս է լինում», - ասել է Էրդողանը։



Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus