Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արագածոտնի մարզում ապօրինի կերպով դուրս են բերել և իրացրել օգտակար հանածո համարվող հանքաքար՝ պետությանը պատճառելով 129.005.150 ՀՀ դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով  շրջական միջավայրին և ընդերքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 35-ամյա տղամարդը, հիմնադրելով ՍՊԸ առևտրային կազմակերպություն, փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։

Մասնավորապես՝ 2014-2017թթ. ընթացքում  Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արևելք գտնվող տարածքի ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, այն է՝ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության և պայմանագրի, կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում: Այն է՝ քանդել-փորելու միջոցով ընդերքից դուրս է բերել վանակատ (օբսիդիան) տեսակի օգտակար հանածո հանդիսացող հանքաքար, ինչն էական վնաս է  պատճառել շրջակա միջավայրին, ընդերքին:

Այնուհետև դուրս բերված և առանձնացված հանքաքարն իրացրել է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանել և իրացրել այլ երկրներում։ ՍՊԸ-ի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 129.275.150 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի հիմնադրին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus