Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արարատի ոսկու կորզման գործարանի ղեկավարությունը գործադուլ անող իր աշխատակիցներին խոստացել է աշխատավարձերի բարձրացում

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի ղեկավարությունը աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում որոշել է բարձրացնել աշխատավարձերը: Այս մասին Tert.am-ին պատմեց Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցներից մեկը:

«Ասել են, որ ցածր՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացողների աշխատավարձը երեսուն տոկոս կբարձրացնեն, ավելի բարձր ստացողներինն ավելի քիչ տոկոսով»,- ասաց նա՝ նշելով, որ կատարվել է իրենց պահանջներից ընդամենը մեկը, մյուսների մասով դեռ պատասխան չկա:

Նա նաև նշեց, որ հունիսի սկզբին Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցների հետ նախատեսվում է նոր պայմանագրերի կնքում, այդ ժամանակ էլ  կբարձրացվեն աշխատավարձերը:

Աշխատակիցը ղեկավարության «զիջումների» հետ կապված իր մտավախություններն էլ հայտնեց, նշեց՝ դեռ պարզ չէ, թե դրա դիմաց ինչ քայլերի կգնա գործարանի ղեկավարությունը:

«Անցած տարի էլ աշխատավարձերի համար բողոքեցինք, մի քիչ բարձրացրին: Բայց դրանից հետո հաշվեհարդար տեսան ակտիվ աշխատակիցներից․ մի մասին աշխատանքից հանեցին, աշխատանքը ծանրացրին և այլն: Հիմա էլ սպասվում է, որ մի բան կանեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ առավոտյան գործադուլ էին հայտարարել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում էին աշխատավարձերի բարձրացում և աշխատակիցներին սոցփաթեթների տրամադրում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus