ՀՀԿ-ականներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ ՄԻՊ-ը կարող է ներկա լինել կառավարության նիստին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանդրական օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ մինչ նիստը քննարկել են օրակարգում ներառված են հարցերը, ուստի կարելի է ասել, որ այս հարցերը նոր կառավարության կողմից են ներկայացված։