Նախորդ օրը ծանր վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան․ ՀՀ ՊՆ խոսնակ
Հիշեցնենք, Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայողը ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով ծանր վիրավորվել է մայիսի 13-ի երեկոյան՝ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: Սերժանտը որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումով տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր: