Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Չինաստանում տղամարդը 23.000 դոլար է վճարել 2 կարկանդակի համար

Չինաստանի Հենան նահանգի Չժենչժոու քաղաքում երկու կարկանդակ գնած տղամարդը սխալմամբ վճարել է 147.000 չինական յուան, ինչը կազմում է ավելի քան 23.000 դոլար, գրում է РИА Новости գործակալությունը։

Բանն այն է, որ բաոցզի տեսակի երկու կարկանդակ գնած տղամարդը փորձել է վճարումը կատարել Alipay էլեկտրոնային վճարային համակարգի միջոցով։ Դեռևս չպարզված տեխնիկական խնդրի արդյունքում երկու կարկանդակի համար, որոնք սովորաբար արժենում են 1,5-ից 5 յուան, նրա հաշվից դուրս է գրվել բավականին մեծ գումար։

Տղամարդն ինքն էլ չի հասկացել, թե ինչպես չի նկատել նման մեծ գումարի անհետացումն իր հաշվից։ Ամսվա վերջին տեղի ունեցած սխալը հայտնաբերել է կարկանդակները վաճառած աշխատող Հեն՝ նկատելով հաշվի վրա առկա ավելորդ 147.000 յուանը։ Հեն ենթադրել է, որ գնորդը սխալ է թույլ տվել։ Վաճառողը ստեղծված իրավիճակի մասին տեղեկացրել է ղեկավարությանը, որոնք էլ իրենց հերթին ցուցաբերած ազնվության համար պարգևատրել են Հեին 5000 յուանով։

Արագ սննդի կետերի ցանցի ղեկավարությունը կապ է հաստատել ոստիկանության հետ ու հայտնել տեղի ունեցածի մասին։ Բացի այդ, վաճառողը դիմել է նաև տեղական լրատվամիջոցներին՝ փորձելով գտնել անուշադիր գնորդին։   
Alipay համակարգից կապ են հաստատել Հան ազգանունով գնորդի հետ՝ հայտնելով նրան տեղի ունեցած սխալի մասին, շփոթված տղամարդը սկզբում չի հավատացել այդ ամենի իրողությանը։

Արդյունքում ամբողջ գումարը վերադարձվել է տիրոջը՝ քաղաքի ոստիկանական բաժանմունքներից մեկում։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus