157.2 մլն դոլար. Մոդիլյանիի կտավն աճուրդի է հանվել ու ռեկորդ սահմանել
Հեղինակավոր Sotheby’s աճուրդի տունը Նյու Յորքում վաճառքի է հանել հայտնի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի կտավներից մեկը, որն անհայտ գնորդի կողմից ձեռք է բերվել 157.2 մլն դոլարով:
Ինչպես նշում է The Guardian-ը, «Պառկած մերկ կինը» (Nu couché) կտավը վաճառվել է Sotheby’s-ի համար ռեկորդային բարձր գնով: Սակայն Մոդիլյանիի՝ աճուրդով վաճառված կտավների գնի մասով այն ռեկորդ չի սահմանել:
Աղբյուրը հիշեցնում է, որ երեք տարի առաջ նկարչի կտավներից մեկը վաճառվել էր 170 մլն դոլարով` համաշխարհային ռեկորդ սահմանելով նրա գործերի համար:
Հայտնի է, որ իտալացի գեղանկարիչ և քանդակագործ Մոդիլյանին, որը 19-րդ դարի վերջի- 20-րդ դարի սկզբի ամենաճանաչված նկարիչներից մեկն է, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ, ծնվել է 1884թ.։