Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ներկայումս Արծվիկ Մինասյանը ազատ դրսևորվելու հնարավորություն ունի, իսկ նախկինում որոշակի վերապահումներ կային. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին և խոսեց ստեղծած նոր իրավիճակի մասին:

Պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն բավական սահուն հարմարվեց իրավիճակի փոփոխությանը և մինչ այդ հայտարարում էր, որ լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է, հիմա  նոր իշխանության հետ է, Արթուր Եղիազարյանն ասաց, որ Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է: «Այն խնդիրները, առաջնահերթությունները, որ մենք ունեցել ենք նախորդ իշխանության հետ ձևակերպելիս, մենք այդ խնդիրները նոր իշխանության պարագայում ենք տեսնում և բանակցային գործընթաց ենք ունեցել նրանց հետ, հստակեցրել ենք, թե ուր ենք գնում»,-ասաց նա և նշեց, որ իրենց մտահոգությունները հիմնականում փարատվել են:

«Պետք է գիտակցենք, որ կոալիցիաները քաղաքական գործընթացներ են, ամուսնություններ չեն»,-ասաց նա և նշեց, որ երկրում առաջացավ նոր իրավիճակ և ավտոմատ կերպով դադարեց գործել կոալիցիան, քանի որ այն խնդիրները, որոնք ուղեգծել էին ՀՀԿ-ի հետ համատեղ, առաջ չէր շարժվում, նույնիսկ հետընթաց էր նկատվում:

Արթուր Եղիազարյանն ասաց, որ երկրում լարված իրավիճակ ստեղծվեց, իրենց և կոալիցիոն գործընկերոջ մոտեցումները տարբերվեցին: «Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել,   փոխհամաձայնության մակարդակով առաջարկ է եղել նոր իշխանությունից և  պատրաստակամ ենք աջակցել»,-ասաց նա:

Խոսելով Սերժ Սարգսյանին լավագույն թեկնածուն համարելու մասին՝ նա նշեց, որ Դաշնակցությունն ասել է՝ ամենալավ թեկնածուն իր համար իր թեկնածուն է, բայց կա կոալիցիա և հայտարարել էինք, որ կաջակցենք այն թեկնածուին, ում կառաջադրի ՀՀԿ-ն: «Մենք չենք ուրանում նախորդ իշխանությունների հետ մեր հարաբերությունները»,-ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՅԴ նախարարների ընտրությունը, արդյոք կադրերի խնդիր ունեք և կարելի՞ է ասել, որ Արծվիկ Մինասյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար ընտրելը պատասխան էր Կարեն Կարապետյանին, ով հանեց նրան տնտեսական բլոկից, Արթուր Եղիազարյանը ասաց, որ իրենք շատ կադրեր ունեն:

«Մենք ունենք մոտեցումներ, սկզբունքներ, Արթուր Խաչատրյանը արդարացված մարզպետ էր, Արծվիկ Մինասյանը իր մասնագիտությանը համահունչ ներկա պաշտոն է ստանում: Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակումներ ենք կատարել և դա փոխվեց, իսկ հիմա վերադարձավ ի շրջանս յուր: Ներկայումս Արծվիկ Մինասյանը ազատ դրսևորվելու հնարավորություն ունի, իսկ նախկինում որոշակի վերապահումներ կային»,-ասաց նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus