Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Շիրակի պետական համալսարանում ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն

Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի լուծումը հետևյալն է՝ ձևավորվելու է նոր խորհուրդ, որը մեր վերահսկողությամբ, օրենքի տառին համապատասխան կանցկացնի ռեկտորի նոր ընտրություններ: Այս մասին Շիրակի պետական համալսարանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարը հայտնեց, որ երեկ և այսօր հանդիպումներ է ունեցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

«Երեկ հանդիպում եմ ունեցել ռեկտոր Մինասյանի հետ, այսօր նույնպես առանձնազրույց ենք ունեցել և մենք այս իրավիճակից դուրս գալու մեկ լուծում ենք գտել: Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ որ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետական համալսարանի ներքին խնդիրները»,- նշեց Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը նախօրեին հրաժարական է տվել Շիրակի պետական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ խորհուրդը ձևավորված է եղել նախկին իշխանության կողմից և այժմ կարիք կա նոր խորհուրդ ձևավորելու:

«Պարոն Մինասյանը շատ լուրջ քայլի է գնացել, որը ողջունելի է: Այսօր ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի Երվանդ Սերոբյանը՝ ռեկտորի տեղակալը: Հաջորդ շաբաթ մենք նորից հանդիպումներ կունենանք, ես նորից կայցելեմ Գյումրի, առանձին հանդիպում կունենամ ուսանողների և դասախոսների հետ»,- հայտնեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը ռեկտորի պաշտոնակատարին խնդրեց առաջիկա շաբաթների ընթացքում դիտարկել հեռացված երկու դասախոսների՝ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի վերականգնման հնարավորությունը:

«Առհասարակ բոլոր բուհերում խնդիրները այսկերպ պետք է լուծվեն՝ բանակցությունների, փոխզիջումների միջոցով: Պետք է հաշվի առնենք, որ ունենք նոր իրողություն: ԿԳՆ ամբողջությամբ շահագրգիռ կողմերի տրամադրության տակ է, մենք որևէ կողմնապահություն չունենք այս հարցերում: ԿԳՆ բացառապես ելնելու է ոլորտի շահերից»,- հայտնեց Հարությունյանը:

Արդեն շուրջ 2 տարի ՇՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Սահակ Մինասյանն էլ նկատեց, որ կառավարման խորհրդի նախագահի հրաժարականով խնդիրներ են առաջացել:

«Ես բնավ հակված չեմ խորհուրդն անփոփոխ մնալու գաղափարին, հակառակը՝ հակված եմ, որպեսզի խորհուրդն ավելի ժողովրդական ընտրվի: Ընտրվի նոր խորհուրդ և իրականացվի ռեկտորի նոր ընտրություններ»,- ասաց նա:

Հարցին, թե ռեկտորի նոր ընտրություններում առաջադրվելու եք, Սահակ Մինասյանը պատասխանեց. «Հետոյի մասին կասեմ հետո»:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus