Մեքսիկայի բանկերից 20 միլիոն դոլար է կորել
Մեքսիկայի բանկային համակարգը 18-20 միլիոն դոլար է կորցրել բանկերի միջև գործարքներ իրականացնելիս: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Դա հանգեցրել է էլեկտրոնային վճարումների իրականացման ժամանակ բազմաթիվ խափանումների և խանգարել է շատ հաճախորդների օգտվել իրենց դեբետային քարտերից:
Կենտրոնական բանկը և Մեքսիկայի իշխանությունները դեռ չեն կարող ասել, թե արդյոք գումարների անհետանալը դարձել է հաքերային հարձակման կամ ներքին սխալի հետևանք:
Նրանք խոստանում են, որ հաճախորդները, ում գումարները կորել են միջբանկային փոխանցումների ժամանակ, չեն տուժի: