Արարատի ցեմենտի կոմբինատի աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը
«Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատի» 30-ից ավել աշխատակիցներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Աշխատակիցները նաև գործադուլ են հայտարարել և փակել գործարան տանող գլխավոր ճանապարահը։