Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Իսրայելն ահաբեկչական պետություն է»․ Էրդողանը հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում Թուրքիայի դեսպաններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելը՝ քննադատելով Գազայի հատվածում Իսրայելի ձեռնարկած գործողությունները, գրում է թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը։

«Իսրայելն ահաբեկչական պետություն է, և նրանք դա ապացուցում են իրենց արած քայլերով», - ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ Անկարան հետ է կանչում Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

Էրդողանը նաև նշել է, որ Իսրայելը 1948 թվականից մինչ այսօր «օկուպացնում է Պաղեստինի տարածքները», և հայտարարել է, որ իրենք բոլոր ողջամիտ քրիստոնյաներից ու հրեաներից ակնկալում են այդ ամենի դատապարտում։

«Ես այս հարցով հանդիպումներ ու հեռախոսազրույցներ եմ ունենալու բազմաթիվ անձանց, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ, հարգելի Մահմուդ Աբբասի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Մենք վճռական կերպով շարունակելու ենք լինել մեր եղբայր պաղեստինցի ժողովրդի կողքին։ Մենք՝ որպես իսլամական աշխարհ, երբևէ թույլ չենք տա, որ այս օրը դառնա մեզ համար Երուսաղեմը կորցնելու օր», - ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։

ԱՄՆ դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխումը բացասական են գնահատել ու իրենց մտահոգությունը հայտնել մի շարք գերտերություններ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus