Մելանյա Թրամփը հոսպիտալացվել է. նա երիկամի վիրահատություն է տարել
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մայիսի 14-ին երիկամի բարորակ նորագոյացության բուժման վիրահատություն է տարել, հայտնում է USA Today-ը՝ Սպիտակ տան պաշտոնական հայտարարությանը հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ էմբոլիզացիայի պրոցեդուրան անցկացվել է Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոնում:
Մելանյա Թրամփի մամուլի խոսնակ Սթեֆանի Գրիշեմը պատմել է, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների:
Ենթադրվում է, որ 48-ամյա տիկին Թրամփը հիվանդանոցում կմնա մինչև շաբաթվա վերջ:
Ինչ վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփին, ապա նա վիրահատության ժամանակ հիվանդանոցում չի եղել, սակայն ավելի ուշ այցելել է կնոջը: