Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Անիծվի՛ Իսրայելը, անիծվի՛ Ամերիկան». Ստամբուլում բազմահազարանոց հակաիսրայելական երթ է անցկացվել (տեսանյութ, լուսանկարներ)

Ստամբուլում բազմահազարանոց երթ է անցկացվել ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը։

Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ու դրա ֆոնին Գազայի հատվածում իսրայելցի ուժայինների գործողությունների դեմ։

Թուրք ցուցարարները վանկարկել են «Անիծվի՛ Իսրայելը, անիծվի՛ Ամերիկան», «Ողջո՛ւյն «Համաս»-ին, պայքա՛ր մինչև վերջ» և այլ հակաիսրեյալական ու հակաամերիկյան կոչեր։ Հայտնի է, որ թուրքական ոստիկանությունը չի միջամտել հավաքին։ Հազարավոր ցուցարարներ քայլել են Ստամբուլի կենտրոնով՝ Իսթիքլալ պողոտայից իջնելով Թաքսիմ հրապարակ։

Հայտնի է, որ քայլերթին մասնակցել են նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ մի շարք պատգամավորներ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ահաբեկչական պետություն է անվանել Իսրայելը և հետ կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։

«Ես այս հարցով հանդիպումներ ու հեռախոսազրույցներ եմ ունենալու բազմաթիվ անձանց, այդ թվում՝ Պաղեստինի նախագահ, հարգելի Մահմուդ Աբբասի ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Մենք վճռական կերպով շարունակելու ենք լինել մեր եղբայր պաղեստինցի ժողովրդի կողքին։ Մենք՝ որպես իսլամական աշխարհ, երբևէ թույլ չենք տա, որ այս օրը դառնա մեզ համար Երուսաղեմը կորցնելու օր», - ասել է Էրդողանը։

Նախօրեին Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով 59 մարդ է զոհվել։

ԱՄՆ դեսպանատան՝ Երուսաղեմ տեղափոխումը բացասական են գնահատել ու իրենց մտահոգությունը հայտնել մի շարք գերտերություններ։



Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus