Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի առաջնությանը հոգնածության պատճառով
«Սպորտինգի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ֆաբիու Կոենտրաուն ինքնակամ հրաժարվել է մասնակցել աշխարհի 2018 թվականի առաջնությանը:
«Անցած շաբաթ` իրավիճակի որոշակի վերլուծությունից հետո, ես շփվեցի հավաքականի ղեկավարության հետ և ասացի, որ այսքան ծանրաբեռնված մրցաշրջանից հետո զգում եմ, որ չեմ կարող ըստ արժանվույն հանդես գալ աշխարհի առաջնությունում:
Ես երբեք չեմ հրաժարվի իմ երկրից և հույս ունեմ, որ ապագայում կշարունակեմ խաղալ ազգային հավաքականում: Ես ձեզանից մեկն եմ և կաջակցեմ ձեզ: Շուտով կհանդիպենք: Հաջողություն եմ մաղթում»,- գրել է Կոենտրաուն «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք` աշխարհի 2018 թվականի առաջնությունը կկայանա Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը: