ԱՄՆ-ում 312.5 հազար դոլարով վաճառվել է անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի «Պարող մարդուկներ» պատմվածքի ձեռագիրը:
Պատմվածքում ներկայացվում է դետեկտիվ Շերլոք Հոլմսի և նրա օգնական դոկտոր Վաթսոնի հետաքննություններից մեկը:
Այս մասին տեղեկացրել են Heritage Auctions աճուրդային տան կազմակերպիչները:
Աղբյուրը մանրամասնում է, որ աճուրդն անցկացվել է Տեխաս նահանգում, իսկ համացանցում հասանելի էր առցանց հեռարձակումը: Աճուրդի մեկնարկից առաջ կազմակերպիչները գնահատել են Կոնան Դոյլի ձեռագիրը 200 հազար դոլար:
Նշվում է, որ ձեռագիրը թվագրվում է 1903 թվականով և բաղկացած է 53 էջից: Կազմակերպիչների խոսքով՝ փաստաթղթում առկա է հեղինակի երեք ստորագրություն:
Աճուրդի կազմակերպիչները պատմել են, որ 1918 թվականին Կոնան Դոյլը փոխանցել է ձեռագիրը Christie's-ի բարեգործական աճուրդին, այնուհետև այն մի քանի տեր է ունեցել և իր վերջին տիրոջը հասել 2012 թվականին: